Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ

Հունվարի 29-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շնորհավորեց հավատացյալ ժողովրդին տոնի առթիվ։

Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց բանակում հերոսաբար ընկած զինծառայողների։