ՔՈՒՌ ԳԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՔՈՒՌ ԳԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի մկրտության տոնը եւ այդ առիթով տեղի է ունենում նաեւ ջրօրհնեքի արարողություն:

Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի մկրտության տոնը եւ այդ առիթով տեղի է ունենում նաեւ ջրօրհնեքի արարողություն: Եկեղեցում տեղի ունեցած Պատարագից հետո արքեպիսկոպոս Թեոդորը հոգեւորականների եւ հավատացյալների հետ միասին շարժվեցին դեպի Քուռ գետը, որտեղ տեղի ունեցավ ջրօրհնեքի արարողություն:

«Արդեն 3-4 տարի մասնակցում եմ այս ջրօրհնեքի արարողությանը: Շնորհավորում եմ բոլորին և մաղթում առողջություն և երջանկություն»,-ասում է Ուղղափառ եկեղեցու հավատացյալներից մեկը:

«Մենք լավ ավանդույթ ունենք Ախալցխայում, եկեղեցում Պատարագից հետո գալիս ենք Քուռ գետի մոտ և օրհնում գետը: Օրհնության արարողությունից հետո ցանկացողները լողանում են գետում», ասում է արքեպիսկոպոս Թեոդորը:

Աղբյուր՝ Akhaltskha.Net