ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

Հունվարի 17-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել հասարակական հատվածի ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին քաղաքի բյուջեի մանրամասներին:

Հանդիպման ընթացքում Ախալցխայի նորընտիր քաղաքապետ Վլադրմեր Զեդգինիձեն մանրամասն ներկայացրեց 2017թ. իրականացնելիք ծրագրերը: Նրա խոսքերով այս տարին Ախալցխայում հռչակվելու է զբոսաշրջության տարի եւ քաղաքը ամեն ինչ անելու է զբոսաշրջության զարգացման համար: Այդ նպատակով Ախալցխայի Ռաբատի բերդի տարածքում ծրագրվում է զբոսաշրջիկներին համար ստեղծել նոր հետաքրքրության կետեր, որոնք կներկայացնեն զբոսաշրջիկներին քաղաքի արհեստը, արվեստը ու ինչպես նաեւ միջազգային խոհանոցը: Զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են նաեւ քաղաքի հուշարձանները ու օրինական տեսքի են բերվելու փողոցներ մայթերը:

Վլադիմեր Զեդգինիձեյի խոսքերով նոր տարում նախատեսված է նաեւ իրականացնել բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց շրջանակներում փողոցներում կվերանորոգվեն հիմնական կոյուղիների խողովակները եւ կասֆալտապատվեն բազմաթիվ փողոցներ: Նաեւ նախատեսվում է քաղաքի մայթերում եւ հասարակական շինությունների վրա ավելացնել հաշմանդամների տեղաշարժի անհրաժեշտ պարագաներ:

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետը քաղաքի խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ: