Վրաստանի վարչապետը կրկին պնդում է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետը կրկին պնդում է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին պնդում է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ ելնելով ազգային շահերից։

«Առաջին օրվանից, այսօր և վաղը ես միշտ գործելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի շահերից ելնելով, և ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը։

Քաղաքական մակարդակով մենք Ուկրաինային աջակցել ենք բոլոր ձևաչափերով՝ լինի դա ՄԱԿ, ԵՄ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ, ամենուր։ Մենք միացել ենք բոլոր քաղաքական նոտաներին ու բանաձեւերին։ Այսպիսով, մեր պետությունը համերաշխություն հայտնեց Ուկրաինային։

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի։ Ես այս որոշման մեջ առաջնորդվում եմ մեր երկրի ազգային շահերով»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ վրացական տարածքների օկուպացումը։ Գարիբաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքի» քաղաքականությունն ուղղված է խաղաղությանը։

«Մեր քաղաքականությունը խաղաղասիրական է։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն և զարգացում։ Սա այն է, ինչ այսօր պետք է մեր երկրին, ոչ մեկին պատերազմ պետք չէ։ Ցանկացած հայրենասեր կառավարիչ պետք է ամեն ինչ անի պատերազմից խուսափելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին։