Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահին

Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Պուտինն առաջարկել է մանրամասն դիտարկել համագործակցության գործնական հարցերը:

«Այսօր պատվիրակության մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններում մենք պետք է մանրամասն քննարկենք տարբեր ոլորտներում մեր համագործակցության գործնական ասպեկտները: Ավանդույթի համաձայն՝ միջկառավարական հինգ հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցներով հանդես կգան երկու կողմերի նախագահները, իսկ մեր արտգործնախարարները կպատմեն արտաքին քաղաքական ասպարեզում փոխգործակցության մասին», — ասել է Պուտինը ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում։