Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների՝ Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների՝ Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները

Միացյալ Նահանգները չի ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու որևէ փորձ, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիան և կատարել 2008 թվականի զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ներառյալ ռուսական զորքերի դուրսբերումը նախահակամարտային դիրքեր։ Ոչ դե ֆակտո կառավարությունը, ոչ էլ ռուս պաշտոնյաներն իրավունք չունեն որոշումներ կայացնել Վրաստանի մաս կազմող Հարավային Օսեթիայի ապագայի վերաբերյալ։ Ինչպես ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան և բռնակցման փորձը 2014 թվականին, այնպես էլ չենք ճանաչում Կրեմլի ցինիկ փորձը՝ ճանաչելու «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը»։ Մենք նաև չենք ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների՝ Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները։ Մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Նեդ Փրայսը։

Հարցին, թե ԱՄՆ վարչակազմը ինչպես կօգնի Վրաստանին և Մոլդովային Ռուսաստանի կողմից ագրեսիայի շարունակման դեպքում, և արդյոք նա կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակ տրամադրել այդ երկրներին, Նեդ Փրայսը ասաց.

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից շատ պարզ է դառնում, որ, Պուտինի կարծիքով, Ռուսաստանը չափազանց շատ է դուրս գալիս իր սահմաններից։ Մեր պատասխանը պարզ է նաև, որ Ուկրաինայի դեմ նրա ագրեսիան կանխամտածված է, չհրահրված, չարդարացված, և միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Պետքարտուղար Բլինկենը Մոլդովայում էր։ Մենք աջակցել ենք Մոլդովայի կառավարությանը, ժողովրդին և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը։ Նույնը վերաբերում է Վրաստանին։ Վրաստանի ժողովուրդը համեմատաբար նոր հիշողություններ ունի ռուսական ագրեսիայի մասին։ Նրանք շատ լավ են հիշում ռուսական սադրանքները, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերի սադրանքները։ Մեր հստակ ուղերձը Մոսկվային այն է, որ ագրեսիան իր հարևանների դեմ անընդունելի է և կարժանանա կոշտ պատասխանի», – ասել է Նեդ Փրայսը:

Աղբյուր՝ 1tv.ge: