ԱՄՆ-ն Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ վարչակազմը Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու վերջ դնել բռնությանը։ Այս մասին իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և, ամբողջ Միացյալ Նահանգների ուղերձն այն է, որ բռնությունը պետք է դադարեցվի, քանի որ ռազմական գործողությունները, պատերազմը ցույց տվեցին՝ դրանք լուծում չեն, դրանք երբեք չեն ավարտվում»,- ասել է նա։
Հիշեցնենք, մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ԶՈՒ-ն «Սինդուր» գործողությունն է սկսել՝ հարվածներ հասցնելով Պակիստանին և Քաշմիրում պակիստանյան վերահսկողության տակ գտնվող տարածքին՝ թիրախավորելով ահաբեկչական 9 ճամբար: