Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց ​ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև

Բրյուսել, 18​ դեկտեմբերի, 2020թ․ — Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :

Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը​ թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև​ հրադադարի ռեժիմը​ պահպանելուն և բանակցությունները​ Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում​ է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և​ զերծ մնալ «տարածաշրջանում​ ապակայունացնող դերակատարումից:​

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի​ վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն ​​խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

​ Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր​ Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով​ դեկտեմբերի 9-ը սահմանվում է​ Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի​ Հայերի կոմիտեն​ հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը​ և խոսնակը:​ Դեռևս​ 1922 թ, հիմնադրված հայկական ինստիտուտները​ համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:

Բելգիայի հայերի կոմիտե