ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ (Masters of Art)` ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ

Շտիպենդիում Հունգարիկումը՝ Հունգարական կառավարության ամենահամբավավոր կրթաթոշակը, դիմումներ է ընդունում 2021-2022 ուսումնական տարվա համար։ Եթե ունեք Պատմության, Հասարակագիտության, Հումանիտար Գիտությունների կամ Իրավաբանության համալսարանական առաջին աստիճանի (Bachelors of Art) վկայական եւ եթե հետաքրքրված եք Հայագիտությամբ՝ հորդորում ենք, որ դիմեք այս կրթաթոշակին։

Հայաստանը՝ հին դարերից մինչեւ նորագույն շրջան, եւ՛ եղել է միջանցք եւ՛ հաստատել յուրօրինակ ազգային մշակութային եւ լեզվական ինքնություն Միջին Արեւելքի, Միջերկրական աշխարհներում, ինչպես նաեւ նրանցից անդին։ Նկատի ունենալով, որ Շտիպենդիում Հունգարիկումի նպատակն է Հունգարիայի բարձրագոյն կրթության ոլորտում խրախուսել եւ զարգացնել միջազգային կապեր, լավագույն առիթ է սույն կրթաթոշակին դիմել՝ Բուդապեշտի Պազմանի Պետեր Կաթողիկ Համալսարանին (ՊՊԿՀ) ՝ Պատմության վարպետության աստիճան ստանալու համար։

ՊՊԿՀ-ի Հայագիտական բաժինը առաջարկում է Հայոց պատմության, մշակույթի եւ լեզվի բազմակողմանի կրթածրագիր Հայաստանի Հանրապետության, Կովկասի, հայկական սփյուռքի շուրջ եւ ոչ միայն։ Մասնագիտական բազմատեսակ հմտություններ ունեցող դասախոսների կողմից ղեկավարված դասընթացքների եւ հանրային քննարկումների միջոցով ՝ Հայագիտության ուսանողները թէ՛ ձեռք են բերում մասնահատուկ հմտություններ ազգային եւ անդրազգային, տեսողական, թարգմանության եւ սփյուռքի ուսումնասիրությունների քննական ընթացիկ բանավեճերի վերաբերյալ, թէ՛ սովորում արեւելյան, արեւմտյան եւ դասական հայերեն։ Դասավանդման լեզուն անգլերեն է։ Ուսանողները նաեւ բնականորեն զարգացնում են իրենց ընթերցանության, ընկալման եւ գրավոր վերլուծության ձիրքերն անգլերեն լեզվով։

Հեռանկարային ուսանողները կարող են դիմել հետեւալ երկրներից. Ալբանիա, Ալջերիա, Արգենտինա, Եմեն, Թունիզիա, Թուրքիա, Թուրքմենստան, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Լիբանան, Կամբոդիա, Կիրգիզստան, Կոսովո, Հարավային Կորեա, Հյուսիսային Մակեդոնիա, Հնդկաստան, Հորդանան, Մյանմար, Մոլդովա, Մոնտենեգրո, Մորոկո, Նամիբիա, Պակիստան, Պաղեստին, Պանամա, Սինգապուր, Սիրիա, Սուդան, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրանիա, Կաբո Վեռդե, Քրդական Տարածաշրջանային Կառավարություն/Իրաք, Ֆիլիպիններ։

Դիմումի ժամկետը՝ 15 հունվար, 2021.

Առավելություններ.

  • Կրթության արժեքի վերահատուցման չեղարկում
  • Ամսական թոշակ՝ 43,700 հունգարական ֆորինտ*
  • Հանրակացարանի տրամադրում կամ վարձակալության համար ամսական թոշակ՝ 40,000 հունգարական ֆորինտ*
  • Առողջապահական եւ վիզային ծառայություններ

Այցելե՛ք Շտիպենդիում Հունգարիկումի կայքէջը հավելյալ մանրամասնությունների համար։

Այցելե՛ք ՊՊԿՀ Հայագիտության բաժնի կայքէջը։

Մի՛վարանեք կապնվել ՊՊԿՀ Հայագիտական Բաժնի հետ, եթե դիմելու հետ առնչվող հարցեր ունեք, կամ եթե ուզում եք Ձեր դիմումին վերաբերող մանրամասնություններ քննարկել։

Ագնեշ Ռեվիսկի-Բալող
Վարչական համակարգող, ՊՊԿՀ, Հայագիտական բաժին
Էլ. հասցե. reviczky-balogh.agnes@btk.ppke.hu

  • Այս գումարը կարող է նվազեցվել կամ չեղարկվել կախված այն պարագաներից, որոնք նկարագրված են Ընթացիկ կանոնակարգերի եւ իրագործման ուղղեցույցում։ Մանրամասների համար՝ տեսե՛ք այստեղ։