Ադիգենիի շրջանի ՃեՃլա գյուղի երկու բնակիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Սամցխե-Ջավախքի Ադիգենիի շրջանի ՃեՃլա գյուղի երկու բնակիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Վարակակիրները երիտասարդ տղամարդ և կին են, ովքեր Աջարիայում գտնվել են հարսանյաց արարողության: 

Նրանք մոտ 10 օր առաջ են վերադարձել Ադիգենի։ Տղամարդու մոտ վիրուսը ախտորոշվեց սեպտեմբերի 19-ին, իսկ կնոջը 20-ին:

Վարակվածների հարազատները տեղափոխվել են կարանտինային գոտի։