«Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման ներկայացուցիչ Գելա Կվառացխելիայի մոտ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բարձևաձայնեցին իրենց խնդիրները

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման Ախալցխայի նախընտրական գրասենյակի ներկայացուցիչ եւ այդ քաղաքական ուժից պատգամավորի  հավանական թեքնածու Գելա Կվառացխելիայի եւ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։

Հանդիպման ընթացքում Գելա Կվառացխելիան մասնակիցներին տեղեկացրեց իրենց նախընտրական ծրագրերի մասին, ինչպես նաեւ առկա խնդիրների մասին, որոնք պատրաստ է լուծել իր քաղաքական ուժը գալով իշխանության։ Հիմնական շեշտը Գելա Կվառացխելիան դրեց այն հարցին, որ այս շրջանից ընտրված մեծամասնական պատգամավորը պետք է ժողովրդի ձայնը հասցնողը դառնա խորհրդարանին եւ չսահմանափակվի միայն իր հարազատների ու ընկերների խնդիրները բարձրաձայնելով։ Նրա խոսքերով՝ այս շրջանից ընտրված պատգամավորը պետք է կարողանա երկրի կարեւորագույն հարցերի շուրջ ճիշտ կողմնորոշում ունենալ Վրաստանի խորհրդարանում։

Հանդիպմանը մասնակից մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրաձայնեցին հարցեր իրենց մտահոգող խնդիրների շուրջ ։

Ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին խոսեցին Վրաստանի ժողովուրդների հասարակական միության նախագահ՝ Աշոտ Կավալերյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը։

Էդուարդ Այվազյանի հարցը ուղղված Գելա Կվառացխելիային վերաբերվում էր նրան, թե արդյոք «Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման ներկայացուցիչը ծանոթ է ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրներին եւ ինչ է պատրաստ նա ներկայացնել ազգային փոքրամասնություններին այս նախընտրական շրջանում։ «Նախորդ ընտրություններին ոչ մի կուսակցություն Ախալցխայի շրջանում բացի իշխող ուժից չի հանդիպել տեղի հայ համայնքի հետ, սակայն չէի ասի թե խնդիրները լուծված են»,-պարզաբանեց Այվազյանը։

Գելա Կվառացխելիայի խոսքերով՝ ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրը իր կարծիքով կայանում է ինտեգրված չլինելու մեջ, ինչում մեղավոր են իշխանությունները։ Նրա կարծիքով՝ հարցի լուծումը պետք է սկսել դպրոցներից։ Նա նաեւ ավելացրեց, որ ազգային փոքրամասնությունները քիչ են ներկայացված իշխանության մեջ, ինչը եւս պետք է փոխվի։ Կուսակցության ներկայացուցիչի խոսքերով՝ ինքը պատրաստ է հանդիպել եւ քննարկել բոլոր խնդիրները եւ առաջարկեց խնդիրների գրավոր տարբերակ կազմել, որոնց լուծման վերաբերյալ համատեղ հռչակագիր կստորագրվի։

Վրաստանի ժողովուրդների հասարակական միության նախագահ՝ Աշոտ Կավալերյանի խոսքերով՝ շատ վատ է, որ դրսից Ախալցխա են բերվում տարբեր մասնագետներ պետական մարմիններում եւ իրավապահ համակարգում աշխատելու համար, այն պարագայում երբ տեղում կան բազմաթիվ լավ կադրեր։ Նրա խոսքերով՝ ազգային փոքրամասնությունները շատ թույլ են ներկայացված տեղական ինքնակառավարման մարմիններում եւ հաճախ ազգային փոքրամասնությունների հարցով զբաղվում են այնպիսի մարդիկ, ովքեր հանրության հետ կապ չունեն եւ չեն երեւում ոչ մի տեղ։ Նրա խոսքերով՝ ազգային փոքրամասնությունների երիտասարդ հատվածը շատ լավ է տիրապետում պետական լեզվին, բոլոր հայերը Վրաստանի լավ օրինապահ քաղաքացիներ են, սակայն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք արժանի չեն չլուծվելու։

Գելա Կվառացխելիան այս հարցին եւս պատասխանեց առաջարկով հանդիպել եւ մանրամասն խոսել։ Կարող եք խնդիրնելից  եւ դրանց լուծման ուղիներից բաղկացած հռչակագիր մշակել ու առաջարկել բոլոր թեկնածուներին ստորագրել դրա տակ։ Տեսնենք, ով կստորագրի ով չէ,-ասաց «Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման Ախալցխայի նախընտրական գրասենյակի ներկայացուցիչ եւ այդ քաղաքական ուժից պատգամավորի  հավանական թեքնածու Գելա Կվառացխելիան։

Akhaltskha.net