Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է, սակայն դպրոցներում պարապմունքները չեն հետաձգվի. էդուարդ Այվազյան

Թեև Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է և ամեն օր ավելանում է, սակայն վարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի դպրոցներում պարապմունքները չհետաձգվեն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1684 է: Այվազյանն ասաց, որ ուսումնական տարին Վրաստանում սկսվելու է սեպտեմբերի 15-ից։

«Դպրոցներում նախատեսված են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ, մասնավորապես երեխաներին դպրոց մտնելիս ջերմաչափելու են, ուսուցիչները պետք է դիմակով լինեն։ Եթե չեմ սխալվում ՝ երեխաների համար դիմակը պարտադիր չէ, բայց սոցիալական հեռավորությունը պետք է պահպանել»։ Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ մեծ դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը մեծ է, բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված են նաև հեռավար դասընթացներ։