Ախալքալաքում հանրահավաք է տեղի ունենում ի աջակցությունը Հայաստանի եւ ընդդեմ պատերազմի

Ախալքալաքում մի խումբ երիտասարդների կողմից մեծաքանակ հանրահավաք է նախաձեռնվել ի աջակցությունը Հայաստանի եւ ընդդեմ պատերազմական գործողությունների։ Ջավախքի հայերը միանալով աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի եւ դատապարտում են Ադրբեջանական վերջին օրերի ագրեսիան, որին հայկական բանակը ինչպես գիտենք տվեց ծանրակշիռ պատասխան։

Հավաքվածների խոսքերով նրանք դեմ են պատերազմին եւ կոչ են անում Վրաստանի իշխանություններին ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ մի խումբ ադրբեջանցիներ Վրաստանի սահմանին հակահայկական ակցիա էին իրականացրել փորձելով ներքաշել Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, ինչը Ջավախքի երիտասարդների խոսքերով անթույլատրելի սադրանք է։ Մասնակիցները նաեւ նշում են, որ չեն թույլ տա սադրանքների տեղի ունենալուն եւ կանգնած են ինչպես Հյաստանի այնպես էլ Վրաստանի պետականության կողքին։