Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 8-ով

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 8-ով և կազմել 906: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը աճել է 3-ով և դարձել 755:

Կարանտին գոտիներում կա 2710 մարդ, իսկ հսկողության տակ հիվանդանոցում ՝ 269 մարդ:

Վրաստանում 14 մարդ մահացել է կորոնավիրուսից: