Խորհրդարանը ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: Քվեարկությանը գրանցվել է 142 պատգամավոր:

Այսօրվա քվերակությանը մասնակցել են անկախ պատգամավորները և ընդիմադիր խմբակցությունները, բացառությամբ «ազգային շարժում» խմբակցությանը:

Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:

Փոփոխություններով կսահմանվի, որ համամասնական ընտրությունները անց են կացվելու մեկ տոկոսանոց պատնեշի պայմաններում և ընտրական միավորումների պատնեշը կսահմանվի մեկ տոկոսով և միավորում մտնող կուսակցությունների արտադրյալով:

Նախագծով, չբախշված մանդատները, նմանի առկայության դեպքում, հավասարապես բաժանվելու է ամենից շատ տեղ ունեցող կուսակցության և ընտրական միավորման վրա: Նախագծով նախատեսվում է նաև այսպես կոչված փականը:

Միևնույն ժամանակ, պետք է բացառվի 40 տոկոսից պակաս աջակցություն ստացող կուսակցության կամ ընտրական միավորման կողմից, խորհրդարանական մեծամասնություն ձեռք բերելը և կառավարության անկախ ձևավորելը:

Օրինագիծը սահմանում է 30 մանդատից բաղկացած մեծամասնական ընտրատարածքի սահմաններն այժմ գործող վարչական սահմաները հաշվի առնելով: Նախագծի համաձայն, 2020 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի կուսակցությունը, որի աջակցությունը հաստատված կլինի 5000 ընտրողից ոչ պակաս ստորագրությամբ:

Բացի այդ, ըստ փոփոխության, 5000 ստորագրություն ներկայացնելու պարտականությունից ազատվում են բոլոր որակավորված կուսակցությունները, բոլոր կուսակցությունները, որոնք անկախ կամ բլոկով մասնակցում էին խորհրդարանի կամ տեղի ինքնակառավարման վերջին ընտրություններին և համամասնական կարգով ստացել են առնվազն 15 000 ձայն:

Օրինագծով նաև սահմանվում է այն, որ մինչև 2024 թվականի, արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, կգործի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը:

Աղբյուր` 1tv.ge