Ռոբերտ Քոչարյանը 2 մլրդ դրամի գրավի դիմաց ազատ կարձակվի

Հայաստանի վերաքննիչ դատարանում այսօր 5 ժամից ավելի քննվում էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։

Դատարանը որոշեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամի դիմաց։