ՊԱԾ-ում հարցաքննության է գտնվում Համայն Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևորականության բաժնի շեյխը

Պետական անվտանգության ծառայությունում հարցաքննության է գտնվում Համայն Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևորականության բաժնի շեյխ Սեիդ Միրթագ Ասադովը, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Հավանաբար, հետաքննությունը նրա նկատմամբ հարցեր ունի ռասսայական խտրականության հոդվածով սկսված գործի վերաբերյալ:

Պետական անվտանգության ծառայությունում ընթանում է հետաքննություն ռասսայական խտրականության հոդվածով: Տեղեկությունն այս մասին մայիսի 30-ին հրապարակվել է ՊԱԾ-յան ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչությունն ունի օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Վրաստանում կան խմբեր և քաղաքացիներ, որոնք Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջաններում փորձում են կոնֆլիկտ առաջացնել էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև: