Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի. Թեա Ծուլուկիանի

1tv.ge-Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի,֊ այս հայտարարությունը արել է փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։

Նա վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնաթողության կապակցությամբ երեկ տարածած լուրը անվանել է կեղծ, ֆեյք նյուս։ Բացի այդ Ծուլուկիանիի խոսքով, նման կեղծ լուրեր տարածվում են նաև իր հասցեին։