Նինոծմինդայի շրջանում կորոնավիրուսային դեպք է հաստատվել, բնակչի ընտանիքի անդամներին կտեղափոխեն կարանտին

Nor.ge-Նինոծմինդայի շրջանի Ղարումա գյուղի բնակչի մոտ կորոնավիրուսի հաստատման կապակցությամբ, նրա ընտանիքի 4 անդամներին, Ախալցխայից ժամանած հատուկ խումբը կտեղափոխի կարանտին:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնից, նրանք սպասում են հրամանագրին և բրիգադին ՝ Ախալցխա քաղաքից, որպեսզի սկսեն համաճարակաբանական հետազոտություններ գյուղում: Իսկ ընտանիքի անդամները ՝ 4 հոգի, Ախալցխայում կարանտին են տեղափոխվելու:

Այսօր հայտնի դարձավ Ղաուրմա գյուղի բնակչի թեստի պատասխանը: 44-ամյա տղամարդու թեստը դրական էր, նրա մոտ հաստատվեց կորոնավիրուս: