Չեխիայի Սենատը միաձայն ընդունած բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Azatutyun.am-Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը երեկ երեկոյան միաձայն ընդունած բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Պրահայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հեղինակած բանաձևը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ ոճրագործությունների, այդ թվում՝ մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության դատապարտմանը։

Չեխիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել դեռևս 2017 թվականին: