«ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» ակցիան Ջավախքում դրսևորվում է նոր գաղափարներով:

«ԱրՄաթ» տեխնոհամայնքի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով նախաձեռնված ««ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» ակցիան Ջավախքում դրսևորվում է նոր գաղափարներով:

Այս անգամ արմաթցիները պատրաստել են բժշկական դիմակների ամրակներ, որոնք դիմակը կրելիս թեթևացնում են ականջների վրա ընկնող ճնշումը:

Մայիսի 11-ին պաշտպանիչ դիմավահաններից բացի Սամցխե-Ջավախքի բուժհաստատություններին հանձնվեց 110 ամրակ, որոնցից 60-ը Ախալքալաքի հիվանդանոցին:

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ: Մինչ օրս Ջավախքում հիմնադրվել է 4 «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա` Ախալքալաքում (բարերար՝ Ավետիս Բալոյան), Հեշտիայում (ֆինանսավորող՝ «Կարիտաս Վրաստան»), Դամալայում (բարերար՝ Արման Սահակյան) և Ախալցխայում (ֆինանսավորող՝ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ):