Վրաստանում յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հեկտար տարածքի համար, կստանա 150 լիտր դիզել, որը կլինի շուկայական գնից մեկ լարի էժան

Յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հեկտար տարածքի համար, կստանա 150 լիտր դիզելի վառելիք, որը կլինի երաշխավորված շուկայական գնից մեկ լարիով ցածր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին, հաղորդում է առաջին ալիքը:

Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսական գործունեության համար վառելիքի գինը ծայրահեղ կարևոր է և կառավարությունն աշխատում է այս խնդիրը լուծելու ուղղությամբ, ոչ միայն ընթացիկ տարում, այլև՝ հետագա տարիների համար:

«Ընդհանրապես, գյուղատնտեսական գործունեության համար վառելիքի գինն անչափ կարևոր է և մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու շուրջ, ոչ միայն ժգնաժամի ընթացքում, այս տարի, այլև՝ հաջորդ տարիների համար և ես կարող եմ հաստատապես ասել, որ ագրոդիզելի գինը կլինի զգալիորեն էժան, քան դիզելի շուկայական գինը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: