Ախալցխայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան բժիշկներին փոխանցեց պաշտպանիչ դիմավահաններ

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի ջանքերով, Հրայր եւ Աննա Հովնանյաններ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Ախալցխայում հիմնադրված «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան այսօր՝ մայիսի 11-ին «ԱրՄաթը» բուժհաստատություններին կողքին է» ակցիայի շրջանակներում քաղաքի «Իմեդի» բժշկական նենտրոնին փոխանցեց կորոնավիրուսային վարակից պաշտպանման միջոցներ։

Պաշտպանիչ դիմավահանները «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մանուշակ Նահապետյանը փոխանցեց «Իմեդի» բժշկական կենտրոնի տնօրեն Գիրորգի Բարամիձեին։

Հիշեցնենք, որ Ախալցխայի «Իմեդի» բժշկական կենտրոնում այժմ գործում է հատուկ կետ, որտեղ հաճախ կարանտինային գոտիներից տեղափոխում են ջերմողներին։ Այս պահի դրությամբ «Իմեդի» բժշկական կենտրոնում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 դեպք եւ այդ իսկ պատճառով դիմավահաններ բժիշկների համար նույինպես շատ կարեւոր էին մնացած պաշտպանիչ միջոցների հետ միասին։

«ԱրՄաթը» բուժհաստատություններին կողքին է» ակցիայի շրջանակներում, արդեն պաշտպանիչ դիմավահաններ են հանձնվել Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ասպինձայի հանրային բուժհաստատություններին։