Ախալցխայում կարանտինային գոտուց հիվանդանոց տեղափոխված անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ախալցխայում կարանտինային գոտուց հիվանդանոց տեղափոխված անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Բժշկական կենտրոնի տնօրեն Գիորգի Բարզիմաձեի խոսքով ՝ վարակված անձը արտասահման մեկնելու պատմություն ունի: Նա այս ընթացքում գտնվում էր կարանտինային գոտում եւ շփում չի ունեցել բնակչության հետ։ Նրան արդեն տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։