Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցեցին Վրաստանում ՀՀ  դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։

Ոգեկոչման կարգից հետո օրվա խորհրդի մասին խոսեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո էլ արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն #Թբիլիսի'ումԱպրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին…

Gepostet von Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia am Freitag, 24. April 2020