Ապրիլի 24-ը Ախալցխայում (լուսանկարներ)

Չնայած նրան, որ Վրաստանում արգելված է երեք հոգուց ավել մարդկանց հավաքները եւ մեքենաների տեղաշարժը, մարդիկ այնուամենայնիվ գտան հնարավորությությոն այցելելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար հուշախոթող, որը գտնվում է քաղաքից դուրս Մարդա թաղամասում բլրի վրա։

Առավոտյան Ախալցխայի հոգեւոր տեսչության հոգեւորականները խաչքար հուշակոթողի մոտ կատարեցին Սրբոց Նահատակաց կարգ։ Մարդիկ իրենց հերթին առանց կուտակումներ առաջացնելու ամբողջ օրվա ընթացքում բարձրանում էին խաչքար հուշակոթողի մոտ եւ ծաղիկներ խոնարհում ու մոմեր վառում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։