Ախալցխայում չեն կայանալու ապրիլ 23-24-ի ավանդական միջոցառումները

Ախալցխայում չեն կայանալու ապրիլ 23-24-ի ավանդական միջոցառումները։ Տվյալ որոշումը պայմանավորված է Վրաստանում արտակարգ դրության պայմաններով։ Ապրիլի 23-ի երեկոյան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ղողանջելու են զանգերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի։ Մարդիկ իրենց տներում, ինչպես նաեւ պատուհանների գոգերին կարող են վառել մոմեր։

Ապրիլի 24-ին առավոտյան եկեղեցում տեղի կունենա բարեխոսական կարգ առանց հավատացյալների մասնակցության։