Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը, իսկ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մեկ օրվա ընթացքում ավելացավ 30-ով եւ հասավ 299-ի։

Այս իրավիճակից ելնելով Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում ապրիլի 15-ից ժամը 21:00-ից, դեպի մեծ քաղաքներ եւ քաղաքներից դուրս արգելվի երթեւեկությունը։ Տվյալ քաղաքներն են Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին և Քութաիսին։ Այս քաղաքներից դուրս եւ ներս բոլոր տիպի երթևեկությունը կարգելվի 10 օրով։ Տվյալ որոշման մասին-  հայտարարեց  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով, դա նշանակում է, որ կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի խոշոր քաղաքներում նվազեցվի շարժականության չափաբաժինը:

«Այսօրվա դրությամբ թեստավորում է անցել 500 մարդ, կարող ենք ասել, որ երկրում արդեն մեկնարկել է լայնամասշտաբ տարածումը: Ճշգրիտ ոչ ոք չի կարող կանխատեսել, երբ կլինի վարակի տարածման գագաթնակետը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: