Ախտահանվում են Սամցխե-Ջավախքի փողոցները

Կորոնավիրուսի տարածման  կանխարգելման միջոցառումներ են իրականացվել նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի քաղաքապետարանների փողոցներում։ Փողոցները լվանալու են ախտահանիչներով:

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ծանոթացել է ընթացող աշխատանքներին:

Ախտահանման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ բարեկարգման, քաղաքային մաքրման կենտրոնների և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հետ համատեղ:
Սամցխե-Ջավախքի բոլոր վեց քաղաքապետարաններում արդեն մի քանի օր է, ինչ կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Ճանապարհները եւ մայթերը  լվանում են հատուկ լուծույթով։

Քաղաքներում առկա կամուրջները, պանդուսները և աղբամանները եւս մաքրվում ու ախտահանվում են: