Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր:

Ախալցխայում նույնպես  ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են հիշատակի արարողությունները: