Վրաստանում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է առաջին մահը

Վրաստանում առաջին մահն է գրանցվել կորոնավիրուսի հետեւանքով։  Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Լևան Ռատիանիին:

«Սա 79 տարեկան կին է Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից: Նա ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություններ ՝ սրտի անբավարարություն », — ասաց Ռատիանին:

Հիվանդը ուշացումով է դիմել բժշկներին եւ ունեցել է կորոնավիրուսով պայմանավորված սուր թոքաբորբ: Հոսպիտալացումից առաջ նա կապ է ունեցել հարյուրավոր մարդկանց հետ: Կինը մթերային խանութի սեփականատեր է: Բացի այդ, մարտի սկզբին նա կազմակերպել էր թաղման երեկույթ ՝ հարյուր հյուրերի մասնակցությամբ, այդ թվում ՝ նաև Ադրբեջանից: