Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության ոստիկանության բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, ձերբակալել են երկու անձի ՝ Ս.Պ. 1954 թվականի ծնունդ եւ Ա.Մ.-ին 2001 թ. ծնունդ։ Ձերբակալվածները մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացված խուլիգանության մեջ:
Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 26-ին մեղադրյալները կրակոցներ են արձակել Ախալքալաքի «Gold» սրճարան-բարի շրջակա տարածքում:
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236 -3 -3 3-րդ և 4-րդ հոդվածներով, ինչպես նաև նույն հոդվածի 239 -2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և -3 3 հոդվածներով։