Կարանտին է մտցվում Բոլնիսիում և Մառնեուլիում

Մարնեուլիում և Բոլնիսիում հայտարարվել է կարանտին:Կարանտինի ընթացքում արգելվելու է Մառնեուլիից և Բոլնիսից մուտքն ու ելքը, և միայն կրիտիկական ենթակառուցվածքները կշարունակեն աշխատել քաղաքապետարաններում: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Ամեն օր երկու շրջանների բնակիչներին այցելելու են շրջանի բժիշկներ, որոնք ստուգելու են քաղաքացիների շրջանում կորոնավիրուսային վարակի ախտանիշները: Բացի այդ, Առողջապահության նախարարությունն այսօր հանձնարարված է սկսել Մառնեուլիում և Բոլնիսիում փորձարկման հատուկ ծրագիր»,-ասաց Գախարիան։

Մառնեուլիում և Բոլնիսում կարանտինը ներմուծվում է կորոնավիրուսային վարակի տեղական բռնկման սպառնալիքի պատճառով: Այսօր հիվանդությունը հաստատվել է Մառնեուլիի բնակչի մոտ, սակայն վարակի աղբյուրը չի հաջողվել պարզել: