Վաղվանից Ախալցխայում փակվում եմ բոլոր խանութները բացի սննդի խանութներից

Մարտի 20-ից Ախալցխայում կորոնավիրուսի պատճառով փակվում են բոլոր խանութները եւ բիզնես նշանակության օբեկտները բացի մթերքների խանութներից։  Այս մասին տեղեկանում ենք Ախալցխայի բնակիչներից, ովքեր ունեն փոքր խանութներ։ Նրանց խոսքերով քաղաքում փակվելու են բոլոր օբեկտները բացի սննդի խանութներից։

«Մեզ մոտեցել եւ զգուշացրել են, որ մինչև ապրիլի 1-ը պարտադիր պետք է փակվեն բոլոր օբեկտները բացի սննդի խանութներից ու դեղատներից։ Սննդի խանութներւին հակառակը խրախուսվում է աշխատել մինչեւ ուշ»,- ասում է Ախալցխայի բնակիչներից մեկը, ով զբաղվում է բիզնեսով։