Ախալքալաք-Կարծախի հատվածում որոշ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը սահմանափակ է

Ախալքալաք-Կարծախի հատվածում,վրաց-թուրքական սահմանին դժվար օդերևութաբանական պայմանների պատճառով երթևեկությունը սահմանափակ է:

Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհին եղանակային պայմանների պատճառով ավելի քան 30 նստատեղ ունեցող մարդատար մեքենաների եւ բեռնատարի, կիսակցորդով մեքենաների համար երթևեկությունը սահմանափակ է: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է: