Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդը

Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցը հայտնում է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդի բուժման մասին:

«Երկրորդ հիվանդին 15-րդ օրը թեսթ են անցկացրել եւ ստացվել է բացասական պատասխան: Երկրորդ անգամ ստուգումը պետք է իրականացվի 24 ժամվա ընթացքում: Եթե ​​պատասխանը կրկին բացասական լինի  մենք կասենք, որ այս հիվանդը նույնպես ապաքինվել է », — ասաց բժիշկ Մարինա Էզուգբայան ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Շաբաթ օրը հայտնի դարձավ նաև 50-ամյա մի տղամարդու առողջացման մասին, որը Վրաստանի առաջին քաղաքացին էր, ով վարակվել էր նոր կորոնավիրուսով: