Ի գիտություն Վրաստանի քաղաքացիների

Ի գիտություն Վրաստանի քաղաքացիների.
Կորոնավիրուսի տարածման հետ կապված կառավարության որոշման համաձայն մունիցիպալիտետներում կսահմանափակվի որոշ ծառայությունների գործունեությունը,տեղի չեն ունենա հանձնաժողովների և քաղաքային խորհուրդներ նիստերը,որտեղ մասնակցում էին քաղաքացիները:

Կոչ ենք անում միայն անհետաձգելի դեպքերում դիմել քաղաքացիական ծառայությունների բյուրո, որոնք կշարունակեն աշխատել սահմանափակ ռեժիմով։ Չեն դադարեցվի բնակչության համար սոցիալական և առողջապահական ծառայությունները, նաև մունիցիպալիտետային ծառայության անվճար ճաշարանների գործունեությունը։ Մշտական ռեժիմով կշարունակվի ենթակառուցվածքային աշխատանքների և այլ ծառայությունների իրագործումը։

Խնդրում ենք մեր բոլոր քաղաքացիներին առավելագույն պատասխանատվություն ունենալ և առանձնապես ուշադրություն դարձնել առողջապահության բնագավառի մասնագետների խորհուրդներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային փոստին,Սամցխե-Ջավախեթիի մարզպետարանի ադմինիստրացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

მოქალაქეთა საყურადღებოდ❗❗ კორონავირუსთან დაკავშირებით, მთავრობის გადაწყვეტილების შესაბამისად, მუნიციპალიტეტებში…

Gepostet von სამცხე-ჯავახეთის მხარე am Donnerstag, 12. März 2020