Կորոնավարակի կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվում են աշխատանքային գործուղումներն ու կրթական այցերը

1tv.ge-Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, կորոնավարակի հարցով միջգերատեսչական համակարգող խորհուրդը անց է կացրել իր հերթական նիստը:

Ըստ կառավարության աշխատակազմի, խորհրդի նիստում, Վրաստանի կառավարության ղեկավարը տեղեկություններ է լսել Վրաստանում կորոնավարակով վարակված 15 հիվանդի առողջական վիճակի և աշխարհում համաճարակի հետ կապված ընդհանուր իրավիճակի մասին: Նիստում նշվել է, որ վարակված հիվանդների առողջական վիճակը ընդհանուր առմամբ բավարար է, կա մի փոքր բարդություն, սակայն նրանք ստանում են համապատասխան բուժում:

Համակարգող խորհրդին տեղեկացրել են, որ այս փուլում կարանտինում կա 141 մարդ, իսկ հիվանդանոցում 51 մարդ:

Այսօր խորհրդի անդամները կորոնավարակի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակներում ընդունել են նոր որոշումներ: Պետական ​​գերատեսչություններին հանձնարարել են սահմանափակել իրենց ծառայողների արտասահմանյան գործուղումները, եթե չկա առանձնահատուկ քարիք: Նոր որոշումը վերաբերում է նաև ուսումնական այցերին, որոնց լրատվականացումը կարգադրվել է՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Բացի այդ, արտաքին գործերի նախարարությունը, միջգերատեսչական խորհրդին լրատվություն է փոխանցել Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու կապակցությամբ: Իտալիայում Վրաստանի դեսպանատունը գործում է 24 ժամյա ռեժիմով: Թեժ գծով Վրաստանի դեսպանատան հետ կապվել են Վրաստանի քաղաքացիներ, ովքեր ունեն Վրաստան վերադառնալու տոմս: Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը նախատեսում է թեժ գծում և դեսպանատներում գրանցված Վրաստանի քաղաքացիներին տեղափոխել Հռոմ, որից հետո նրանց կվերադարձնեն Վրաստան:

Դրա հետ մեկտեղ, միջգերատեսչական խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին, ում առողջապահության գերատեսչությունը կարգադրել է մնալ ինքնամեկուսացման մեջ, ցուցաբերել բարձր քաղաքական պատասխանատվություն և պահպանել ինքնամեկուսացման կանոնները:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, շարունակում է նիստերը համակարգված ձևով:

Այսօրվա նիստում մեկ անգամ ևս նշվել է, որ կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը: