Հայաստանն ու Վրաստանը չեն կարող վտանգ ներկայացնել միմյանց համար. Նիկոլ Փաշինյան

1tv.ge-Հայաստանը չի կարող Վրաստանի անվտանգության համար վտանգավոր լինել և ոչ էլ Վրաստանն է վտանգ ներկայացնում Հայաստանի համար, վարչապետ ընտրվելուց հետո, իմ առաջին այցի ժամանակ ես այդ բանաձևը դրել եմ մեր պետությունների հարաբերությունների հիմքում,- այս մասին Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Վրաստանի կառավարության գրասենյակում, վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է Փաշինյանը, Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում գոյություն ունի հսկայական չօգտագործված ներուժ:

«Մեր օրակարգի ամենակարևոր մասը այս ներուժի օգտագործումն է: Կարծում եմ, ունենք բազմաթիվ հնարավորություններ մեր տնտեսական հարաբերությունները բարձրացնենք էլ ավելի մեծ մակարդակի: Այս առումով կարևոր է նաև ժողովրդավարացումը: Իմ պատկերացմամբ, եթե Վրաստանն ու Հայաստանը ընկալվում են որպես ժողովրդավարական տարածքներ, ապա մեր երկրների գրավչությունը էլ ավելի կավելանա: Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ձգտմանը: Հայաստանը չի կարող Վրաստանի անվտանգության համար վտանգավոր լինել և ոչ էլ Վրաստանն է վտանգ ներկայացնում Հայաստանի համար, վարչապետ ընտրվելուց հետո, իմ առաջին այցի ժամանակ ես այդ բանաձևը դրել եմ մեր պետությունների հարաբերությունների հիմքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: