Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երրորդ դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երրորդ դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Հիվանդը միջին տարիքի տղամարդ է, Վրաստանի քաղաքացի, որը փետրվարի 28-ին Իրանից վերադարձել է իր հայրենիք  Ադրբեջանի տարածքով: Գամկրելիձեի խոսքով ՝ անձնական հարցերով, նա Իրանում էր գտնվում Վրաստանի քաղաքացու հետ, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել էր դեռևս փետրվարի 26-ին: