Այսօր Աբաստումանի շնչառական հիվանդությունների կենտրոն են տեղափոխվել օտար երկրներից Վրաստան ժամանած 15 քաղաքացի

Աբաստումանի շնչառական հիվանդությունների կենտրոնն այսօր առավոտյան ՝ փետրվարի 27-ին, ընդունել է 15 հիվանդի: Նրանք կարանտինի շրջանը կանցկացնեն հիվանդանոցում մեկուսացման մեջ: Յուրաքանչյուր պալատում տեղակայվելու է մեկ հիվանդ,Ն որը այնտեղ կմնա երկու շաբաթ:

Տվյալ հիվանդանոցում տեղակայված հիվանդները կանցնեն ջերմաստիճանի զննում, իսկ եթե կասկածելի ախտանիշ առաջանա, նրանք կուղարկվեն Թբիլիսիի վարակիչ հիվանդանոց:

Տվյալ հիվանդանոցի բժիշկների խոսքերով այս կենտրոնում անցնելու են կարանտինի հիմնականում այն մարդիկ, ովքեր ժամանել են Վրաստան Իրանից ու Իտալիայից եւ  ում մոտ հայտնաբերվել է սովորականից բարձր ջերմություն, կամ վարակիչ հիվանդությունների այլ ախտանիշներ։

Այս ծրագրի նպատակն է կանխարգելիչ գործողություններ ծավալել կորոնովիրուսի հնարավոր տարածման վտանգի դեմ։