Զարեհ Սինանյանի այցի վերաբերյալ անդրադարձեր ՀՀ Ազգային Ժողովում

Հունվարի 31-ից փետրվարի 5-ը տեղի ունեցավ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Վրաստան: Վերջինս հանդիպումներ ունեցավ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի, հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի և Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ: Այս այցելության վերաբերյալ երկու անգամ անդրադարձ եղավ ՀՀ Ազգային Ժողովում: Առաջինը ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ելույթն է: