«Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին

ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների «Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի մարտի 3–ին կայանալիք առաջիկա ընտրություններում միանշանակ աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին։ Պարոն Քասախյանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, իրեն ճանաչում ենք որպես պարկեշտ, քաղաքին և, մասնավորապես, Հայ համայնքին նվիրված անձնավորություն, պաշտոնյա;

Կոչ ենք անում Գլենդելի ազգաբնակչությանը անպայման մասնակցել քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին և անպայման ձեր ձայները տալ Արտաշես «Արդի» Քասախյանին։