Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում էր։

Նա հանդիպում է ունեցել հայության հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։

Հանձնակատարը նաև եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ապա առաջնորդարանում հանդիպում ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ։

Զարեհ Սինանյանը նաև այցելել «Jnews» լրատվական կայքի խմբագրություն և Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։