Այսօր մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան

Այսօր` հունվարի 31-ին մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան։ Այցը սկսվելու է մայրաքաղաք Թբիլիսիից, որտեղ երեք աշխատանքային օրերի ընթացքում տեղի կունենան Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հանդիպումները ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 4-ին Զարեհ Սինանյանը այցելելու է Սամցխե-Ջավախքի շրջան։ Ախալցխայում հանդիպում է նախատեսված Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու հետ։ Այցի ընթացքում այցելություն է լինելու հայկական թիվ 3 հանրային դպրոց եւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Նույն օրը ժամը  15:00-ին նահանգապետարանի շենքում տեղի կունենա բաց հանդիպում Ախալցխայի հայ հասարակության հետ։ Նախատեսված է նաեւ այցելություն Ծուղրութ գյուղ։

Փետրվարի 5-ին Զարեհ Սինանյանի այցը կշարունակվի Ախալքալաքում ու Նինոծմինդայում։