Կոնգրեսական Մարկուին Մալինը Վրաստանի վարչապետին դիմել է բաց նամակով

ԱՄՆ-ի կոնգրեսի հանրապետական ​​անդամ, Մարկուին Մալինը բաց նամակով դիմում է Վրաստանի վարչապետին:

Ամերիկացի կոնգրեսականը «անհանգստացած է Վրաստանի ժողովրդավարական արժեքներից շարունակական շեղումով և այս առումով տնտեսական բարգավաճման վատթարացմամբ»:

Մարկուին Մալինը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները կդադարեցնեն թշնամական վերաբերմունքը ամերիկյան ընկերությունների նկատմամբ:

«Որպես, կոնգրեսի անդամ, ես գրում եմ ձեզ իմ անհանգստության մասին, որը կապված է Վրաստանի ժողովրդավարական արժեքներից շեղման և դրա հետ կապված տնտեսական հիմնախնդիրների հետ: Հաշվի առնելով այդ, ես միանում եմ իմ գործընկերներին, կոնգրեսում Վրաստանի բարեկամության խմբի համանախագահներ՝ Ադամ Կինզինգերի և Գարի Քոննոլի  դեկտեմբերի 13-ով թվագրված վերջին նամակին, որտեղ մտահոգություն է հայտնված ՝ խոստացված ժողովրդավարական բարեփոխումներից հրաժարվելու կապակցությամբ:

Չնայած Վրաստանում 1991 թվականից հետո գրանցած առաջընթացին, վերջին տարիները ցույց են տվել կայուն բացասական միտում ժողովրդավարական և ազատ շուկայական տնտեսության ցուցանիշների նկատմամբ, որոնք աննկատ չեն անցել Միացյալ Նահանգներում:

Դրա արդյունքն է Վրաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների քանակի նվազումը, քանի որ ամերիկյան և եվրոպական բիզնես հետաքրքրությունները Վրաստանում դարձել են ոտնձգությունների և հարձակումների թիրախ: Դրա վառ օրինակն է նավթի և գազի «Frontera Resources» ընկերությունը Տեխաս նահանգից: Ավելին, «Facebook» սոցիալական ցանցում հայտարարել են, որ վերջերս փակել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաշիվների լայն ցանց, որն օգտագործվում էր՝ Վրաստանում ընդդիմության տեսակետները ճնշելու և հակաարևմտյան տրամադրությունները զարգացնելու համար, հատկապես ԱՄՆ-ի դեմ:

Նման վատթարացող միջավայրը արտացոլվել է ինչպես ներկայացուցիչների պալատի, այնպես էլ սենատի և նախագահի կողմից ստորագրված օրենքներում, 2019 և 2020 թվականների համար երկու ամենամյա բյուջեի օրենքում, որտեղ ներկայացված է վրդովմունքը ժողովրդավարական արժեքների, ազատ շուկայի սկզբունքների և ամերիկյան բիզնեսի հետաքրքրությունների դեմ՝ Վրաստանի կառավարության հակառակվելու կապակցությամբ: Վրաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ ձեր երկիրը բացասական և զգուշորեն է ներկայացվել ԱՄՆ-ի կառավարության կողմից բյուջեի օրենքներում:

Հաշվի առնելով իմ նկարագրած բացասական օրինակները, աճում է անհանգստությունը և պատժամիջոցների կիրառման կոչերը: Ես միանում եմ այս կոչերին:

Հուսով եմ, որ Վրաստանը կշարունակի մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը: Հուսով եմ նաև, որ ձեր կառավարությունը կդադարեցնի իր ագրեսիվ գործողություններ ամերիկյան ընկերությունների դեմ»,- գրում է կոնգրեսականը «Twitter»-ով ուղղված նամակում: