Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։

«Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։

Իրականում սակայն, նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունը, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

Խազարաձեն մասնավորապես ասել է. Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանիվարչապետն տեղեկացրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանինը՝ 4289:

Աղբյուր` armtimes.com