«Մեր աջակցությունը Վաժա Գափրինդաշվիլիին»-ակցիա Ախալցխայում

«Բժիշկներ առանց սահմանների», «Մեր աջակցությունը Վաժա Գափրինդաշվիլիին» — այս կարգախոսով փաստաբանները հավաքվել էին Ախալցխայի կենտրոնում:

Նման համերաշխության հանրահավաքն անցկացվել է ամբողջ Վրաստանում։ Այն կազմակերպվել էր Իրավաբանների միության կողմից:

Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել էր նոյեմբերի 9-ին, այսպես կոչված Ցխինվալիի ինքնահռչակ իշխանությունների հրահանգով։