ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանման օրինագծին, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին

1tv.ge-

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է օրինագծին, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանում: Նախաձեռնած միջոցները հայտնի են «դժոխքի պատժամիջոցներ» անվանմամբ: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի և Ուկրաինայի մասին:

Նշված որոշմանն աջակցել է հանրապետականների կողմից վերահսկվող կոմիտեի 17 անդամ, հինգը եղել է դեմ: Հակառակորդների թվում է եղել կոմիտեի նախագահ հանրապետական Ջիմ Ռիշը:

Դեռևս հայտնի չէ, թե նախագծի համար երբ են քվեարկելու սենատի լիագումար նիստին: Նախքան նախագահին ուղարկելը, փաստաթուղթը պետք է ստանա կոնգրեսի երկու պալատների աջակցությունը:

Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանին պետք է հրապարակավ կոչ անի, վերադարձնել Ղրիմն Ուկրաինային, դադարեցնել ռուսամետ ուժերի բռնության աջակցելը Արևելյան Ուկրաինայում, դադարեցնել օկուպացիան և Ռուսաստանի գլխավորությամբ գործող ուժերին աջակցելը Վրաստանի և Մոլդովայի տարածքներում:

Բացի այդ, փաստաթղթի հեղինակները հանդես են գալիս նախաձեռնությամբ, որ Ռուսատանի ազդեցության դեմ պայքարի հիմնադրամից գումար ծախսվի Եվրոպայի և Ասիայի այն երկրների վրա, որոնք խոցելի են Ռուսաստանի վնասակար ազդեցության առջև: