Իրակլի Կոբախիձե. Վաղը, իշխանության և ընդդիմության միջև կայանալու է հանդիպում, որին ներկա են գտնվելու նաև դիվանագետները

1tv.ge-Վաղը, օրվա առաջին կեսին, սկսվելու է հանդիպում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, հանդիպմանը ներկա է գտնվելու դիվանագիտական կորպուսը և քննարկման գլխավոր թեմաներից է լինելու ընտրությունների «գերմանական մոդելը»:

Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ այսօր ճշտվելու է հանդիպմանը վայրը և ձևաչափը:

«Մենք այստեղ չենք պատրաստվում մնալ երկար ժամանակ, սակայն քննարկում ենք վաղվա հանդիպումը: Այս հարցը շատ ակնհայտ է, այնքան անհամապատասխանություն կա Վրաստանի սահմանադրության և «գերմանական մոդելի» միջև, որ այստեղ չկա լրացուցիչ բացատրության անհրաժեշտություն»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: